▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում գերեվարված 80 ռազմագերիների ու քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ քայլ չի արվում

«Մեդիա կենտրոն»-ում՝ «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն» թեմայով քննարկման ժամանակ, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը հայտնել է Ադրբեջանում պահվող գերիների թիվը. «Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում են 55 հայեր, նրանք ունեն տարբեր կարգավիճակներ՝ քաղաքացիական գերիներ, ռազմագերիներ, քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներ: Թվային տվյալներով՝ 6 քաղաքացիական անձինք, 41 ռազմագերիներ և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական և զինվորական գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ: Սա ընդամենը պաշտոնականացված թիվն է, սրանից զատ, Ադրբեջանում գերեվարվել են առնվազն 80 ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք, որոնց ճակատագրերի պարզման ուղղությամբ որևէ քայլ չի իրականացվում»,- ասել է Սահակյանը:

Քննարկումն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее