Երեկ ադրբեջանցի իմ բարեկամներից մեկի ֆեյսբուքյան էջում մի շատ հետաքրքիր քննարկման էի հետևում: Ինքս այդ քննարկմանը չմասնակցեցի երկու հիմնական պատճառով: Նախ, դրանով ես կվտանգեի նշածս բարեկամին (թե ինչպե՞ս են Ադրբեջանում վերաբերում հայ-ադրբեջանական մասնավոր կապերին, սկզբունքորեն, գաղտնիք չէ) և, բացի այդ, իմ խառնվելը քննարկումը կտաներ բացարձակապես այլ ուղղությամբ: Ինքը` քննարկումը, նվիրված էր ղարաբաղյան հակամարտությանն, իսկ ավելի կոնկրետ` առաջարկվում էր փոքրիկ պատերազմ հրահրել, հայկական վերահսկողությունից «պոկել» մեկ կամ երկու շրջան և հետո կրկին սկսել բանակցությունները` հույսով, որ պարտությունից հետո հայկական կողմը շատ ավելի հակված կլինի զիջումների, քան այժմ: Ընդ որում, նման քայլի դիմելու անհրաժեշտության հիմնավորումները մի քանիսն էին. աշխարհաքաղաքական իրավիճակ, Ադրբեջանի ռազմական գերակայություն (՞) և ներհայաստանյան խնդիրներ:
Նշվածներից առաջին երկուսի մասին խոսել չեմ ուզում, քանի որ ոչ ադեկվատությունն ու պիտուխությունն անմեկնելի կատեգորիաներ են: Բայց, այ, նշվածներց երրորդի մասին կուզեի փոքր-ինչ ծավալուն խոսել:
Խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմում վստահ են, որ Հայաստանում ստեղծված է մի իրավիճակ, որի արդյունքում սահմանին կանգնած հայ զինվորները սպասում են, թե ե՞րբ պիտի թշնամին մեկ կամ երկու կրակահերթ արձակի, որ դիրքերը թողնեն ու փախնեն տներով: Մի կողմից սա, բնականաբար, Ադրբեջանում անընդհատ տարվող քարոզչության արդյունքն է և այս տեսակետը կրողները, թերևս, այնքան էլ մեղավոր չեն: Մյուս կողմից, սակայն, կա նաև մեկ այլ հանգամանք և այն ունի զուտ հայաստանյան ծագում: Խոսքը վերաբերում է հայկական հասրակության այն հատվածին, որն իր կեղտոտ էության ամբողջ ուժով ատում է բանակը և ամեն կերպ ցանկանում է այն դարձնել յուրատեսակ «չարիքի առանցք»:
Այս սաքունցանման կենդանիները ամեն կերպ փորձում են տպավորություն ստեղծել, որ հայոց բանակը գաղութի պես մի տեղ է, որ զինվորները սոված են, տկլոր ու բարոյալքված, և որ նման բանակը գոյության իրավունք չունի: Իսկ ամենանողկալին այն է, որ հենց այս կենդանիների «վկայություններն» են ընկած ադրբեջանական քարոզչության հիմքում: Հետևաբար, եթե վաղը կամ մյուս օրը ադրբեջանական կողմը դիմի արկածախնդրության, ապա միանգամայն վստահ կարելի կլինի ասել, որ դրա համար մեղավորների շարքում կան մարդիկ, ովքեր իրենց կոչում են ՀՀ քաղաքացիներ, սակայն, իրականում, ազդեցության սովորական գործակալներ են (агенты влияния):
Ասենք, հանուն արդարության պիտի նշեմ, որ նույնիսկ Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր ոչ միայն սաքունցներին չեն հավատում, այլև ինքնապահպանման այնքան բնազդ ունեն, որ հասկանում են, թե ի՞նչ սարսափելի հետևանքներ կարող է ունենալ նոր պատերազմն Ադրբեջանի համար: Ցավն այն է, որ Ադբեջանում նման մարդիկ ճնշված փոքրամասնություն են, իսկ Հայաստանում վերը նշված անասունների ճղավոցն ամենաբարձրն է հնչում:
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ հունիսի 5-ին, դիպուկահարի կրակոցից զոհվել են Արարատի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողներ սերժանտ 26-ամյա Անդրանիկ Եղոյանը և 1992 թվականին ծնված Բորիս Բենիկի Գասպարյանը: