▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում խանութից «Մասիս» ծխախոտ են գնել

Ադրբեջանական Turkustan.info լրատվական կայքը գրում է, որ քաղաքացիներից մեկը ադրբեջանի խանութներից մեկում հայկական արտադրության «Մասիս» ծխախոտ է գնել, ինչից հետո Ադրբեջանում իսկական հիստերիա սկսվել:

 

Մասնավորապես  քաղաքացին խմբագրությանն ուղարկել ծխախոտի լուսանկարները:

Ըստ լրատվամիջոցի՝ քաղաքացին մտել է խանութ եւ ծխախոտ խնդրել, դուրս գալիս է միայն հայտնաբերել, որ ծխախոտի տուփի վրա գրված է՝ «Մասիս» եւ նշված, որ այն արտադրված է Հայաստանում:
Ադրբեջանի իրավապահ մարմինները հանրային զայրույթն ու հիստերին մեղմելու համար խոստացել են պարզել, թե ինչպես է այն հատնվել ադրբեջանական խանութի ցուցափեղկերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее