▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 15-16-րդ դարերի եկեղեցու տեղում հանք կբացի

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստվում է հանքաքար արդյունահանել XV-XVI-րդ դարերի Բազիլիկ եկեղեցու տակից, հաղորսում է «Էկոլուրը»: Բացահանքի տարածքում գտնվող եկեղեցու  տակ զբաղեցնող պաշտպանիչ բնամասում առկա է  2995.0 հազար տոննա հանքաքար, որտեղ  պղնձի պարունակությունը 0.237% է, իսկ մոլիբդենինը` 0.028%:

Այս մասին նշված է Ագարակի բացհանքի ընդլայնման աշխատանքային նախագծում:  Կոմբինատը պարտավորվել  է պետբյուջե փոխանցել 400 հազար ամերիկյան դոլարին համարժեք  դրամ, որպեսզի  եկեղեցին տեղափոխվի Ագարակ քաղաք:

Բացհանքի արտադրողականությունը տարեկան 3 միլիոն տոննայից դառնալու է 3,5 միլիոն տոննա: Նպատակն է բացահանքի արտադրողականությունը համադրել Ագարակի հարստացուցիչ ֆաբրիկայի արտադրողականության հետ, որը տարեկան նույնպես կազմում է 3,5 միլիոն տոննա: Հանքավայրի հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի գործունեության ժամկետը  25 տարի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее