▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա թե ինչու հաշտեցումն այս անգամ կհաջողվի

Հասարակ մարդկանց ճնշող մեծամասնությունը, իմ կարծիքով, միշտ էլ կողմ է հաշտեցմանն ու խաղաղությանը և' Հայաստանում ու Արցախում, և' Ադրբեջանում, հատկապես որ առաջին հերթին ու ամենաշատը իրանք ու իրանց երեխեքն են տուժում պատերազմից: Սա չի վերաբերում գաղափարական նացիոնալիստներին ու որոշ քաղաքական շահեր հետապնդող ուժերի/մարդկանց, որոնք կարող են գործել ի վնաս հաշտեցման: Բայց նրանք, իմ կարծիքով, բավարար ուժ ու հնարավորություններ չունեն գործընթացը տապալելու համար ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում։ Վիեննայի հաջողված հանդիպումից հետո հաշտեցումը կշարունակվի ամբողջ թափով, ու հույս ունեմ` էս անգամ կհաջողվի:

Խնդիրն այն է, որ չկա վստահություն, որ իշխանությունը բավարար մտավոր և այլ կարողություններ ունի նման կարևորագույն գործընթացում որոշումներ կայացնելու համար, էդ առումով ակտիվ խմբերի աչալրջությունը շատ կարևոր է։ Բայց չեմ կարծում, թե Ալիևը փայլում է խելքով: Բացի այդ` կարևոր որոշումներ կայացնողներ են ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու Ռուսաստանը, որոնց հենց հաշտեցում է պետք: Այնպես որ, ես լավատես եմ այն հարցում, որ հաշտեցումը այս անգամ կհաջողվի:

Հրայր Մանուկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее