▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ահա թե ովքեր են բնապահպան կոչվող ադրբեջանցի սադրիչները»

Օգտատեր Արթուր Արամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Ահա թե ովքեր են բնապահպան կոչվող ադրբեջանցի սադրիչները։ Սա էլ Ագդիլն է (սրա մասին դեռ հետո): Նախ ասեմ, որ դրանք մտադիր չեն դուրս գալ այնտեղից և չի բացառվում, որ իրավիճակը լարվի։

Տեղեկացնեմ, որ արդեն գրեթե վստահ եմ, որ Ադրբեջանը հատուկ օպերացիա է վարում Լաչինի միջանցքում, պարզապես բնապահպանական ակցիայի անվան ներքո և ներգրավելով այդ ամենում մի քանի փնթի գյուղացիների, որպես մասովկա։ Շատացել է այն մարդկանց թիվը, ովքեր սկսել են ռուս խաղաղապահներին ցուցադրել գորշ գայլեր ազգայնական ծայրահեղական խմբավորման նշանները։ Ողջ գիշեր դրանց կողքին և օպերատորների օբյեկտիվում է եղել արդեն իսկ բոլորիս հայտնի դարձած ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակից Թելմանը, ով էլ իմ կարծիքով ղեկավարում է տեղում կոնկրետ այս օպերացիան, որը պետք է ապակայունացնի կամ սրի իրավիճակն իմ կարծիքով։ Հիշեցնեմ, որ Թուրքիայի բարձրաստիճան սպա էր նշանակվել Ադրբեջանի ՊՆ նախարարի խորհրդական և այս ամենը` թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մշակված հատուկ գործողությունների ծրագրի` եթե մի մասը չէ, ապա սկիզբն է ուղղված Արցախը հայաթափելու և Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու համար, որից հետո էլ կամ էլ միաժամանակ կսկսեն նույնն անել Հայաստանի հանդեպ, քանի որ այս ամենն իրականացնողները և տեղում նրանց համակարգողները չեն թաքցրել և հայտնի են` բազմիցս Երևան գալու և Երևանն իրենցն է կոչերով։ Ճգնաժամը գնալով խորանում է, իսկ ադրբեջանական ահաբեկչությունն էլ գնալով մեծանում է, և այս ամենը հղի է շատ վատ հետևանքներով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее