shamshyan.com-ը գրում է, որ Աբովյան փողոցում, որտեղ ժամանակին կառուցվել էին շինություններ և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով դրանք քանդվել էին ու տարածքը մաքրվել էր, որպեսզի հետիոտները կարողանան ազատ տեղաշարժվել, ինչ-որ անձինք, որոնք ժամանել էին «գոլդ» համարանիշներով «երկաթյա նժույգներով»` երկաթյա կոնստրուկցիաներ են տեղադրել տալիս նշված հատվածում:
Թե որպես ինչ է գործելու այն ավարտին հասցվելուց հետո, դեռևս պարզ չէ:
Կայքը նաև գրում է, որ նկատելով, թե այդ ամենը տեսաձայնագրվում և լուսանկարահանվում է, «ջիպավոր անողնաշարավորները» հրահանգել են, որպեսզի բանվորները դադարեցնեն աշխատանքները և 2-րդ շարք կայանված իրենց վզների չափսի «երկաթյա նժույգներից» մի քանիսը հեռացրել են:
Մանրամասներն այստեղ: