▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգը կեղծ էր. կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք չգտան

Կառավարական երրորդ մասնաշենքում արտակարգ իրավիճակ էր։ Շենքի աշխատակիցները դրսում էին, այստեղ էին նաև ոստիկաններ, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, ԱԻՆ մեկ մեքենա։

Հիշեցնենք, որ ժամը 14:18-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները տարհանել են աշխատակիցներին: Ժամը 16-ի սահմաններում ԱԻՆ Կենտրոնի բաժնի պետ Հարություն Հարությունյանը տեղեկացրել է , որ ահազանգը կեղծ էր։ Աշխատակիցները ներս են մտել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее