ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի 4 անդամները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.
«ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի թվով 7 անդամներից ներքո ստորագրյալ 4 անդամներս, հիմք ընդունելով Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի «Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարվում է նրա նախագահի կամ անդամների առնվազն մեր երրորդի նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած ժամկետում», ս.թ. դեկտեմբերի 26-ին ժամը 15:00-ին ՀՀ ԱԺ-ում (թիվ 334 սենյակ) հրավիրում ենք հանձնաժողովի արտահերթ նիստ:
Առաջարկում ենք արտահերթ նիստի հետեւյալ օրակարգը.
1.Ազգային ժողովի 2013 թվականի դեկտեմբերի 23-ի նիստում ոչ էլեկտրոնային համակարգով տեղի ունեցած քվեարկությունների ձայների հաշվարկման օրինականության հարցը:
2.Կազմակերպական հարցեր:
Լյուդմիլա Սարգսյան՝ Հաշվիչ հանձնաժողովի քարտուղար, ՀԱԿ խմբակցություն
Տիգրան Ուրիխանյան՝ Հաշվիչ հանձնաժողովի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
Թեւան Պողոսյան՝ Հաշվիչ հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցություն
Արծվիկ Մինասյան՝ Հաշվիչ հանձնաժողովի անդամ, ՀՅԴ»,-նշված է հայտարարության մեջ: