▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ն չընդունեց ԸՕ 2-րդ ընթերցումն առաջինից հետո 72 ժամում անցկացնելու որոշումը

ԱԺ-ն այսօր՝ հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի երկրորդ ընթերցման ժամանակի երկարացումը, ըստ որի՝ երկրորդ ընթերցումը պետք է  անցկացվեր առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 72 ժամում:

 

 

 

 

 

 

 

 

Նախագիծը չընդունվեց. կողմ քվեարկեց  44 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

Մինչ այդ կառավարությունն առաջարկել էր, որ երկրորդ ընթերցումը տեղի ունենա առաջին ընթերցումից հետո 24-ժամվա ընթացքում, սակայն այդ որոշման նախագիծը չդրվեց քվեարկության: Արա Բաբլոյանը նախ չգիտեր ինչպես վարվել, հարցրեց ԱԺ քարտուղարության աշխատակցին, թե ինչպես պետք է առաջնորդվեն, ապա հայտարարեց, որ հիմա կաշխատեն որոշված արագ ռեժիմով, իսկ երկրորդ ընթերցման ժամկետների հարցը կորոշվի ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее