▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ն օլիգարխների հավաքածու է դառնալու

«Իշխող ուժը հերթական անգամ խորամանկության է դիմել՝ փորձելով ներկայացնել Ընտրական նոր օրենսգրքի նախագիծ, որն անընդունելի է»,-այս կարծիքին է Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ նախագիծն ուղարկեցին Վենետիկի հանձնաժողով, որպեսզի «դաբրո»-ն ստանային ու ասեին՝ տեսեք, որ Եվրոպան համաձայն է, ամեն ինչ նորմալ է ու քննարկելու ոչինչ չկա.

«Բայց, քանի որ քաղաքական դաշտի արձագանքը չուշացավ, ասացին, թե այդ դեպքում դուք ձերը ներկայացրեք: Անհեթեթություն: Դուք վերին արտի ցորենն եք, մենք էլ ընդամենը 10 օրում պետք է նոր նախագիծ ներկայացնե՞նք: Առաջարկում եմ միջկուսակցական խորհուրդ հրավիրել ու  քննարկել»,-նկատեց ՀԴԿ նախագահը:

Արամ Սարգսյանի դիտակրմամբ՝ բացի այն, որ ԸՕ նախագիծը բարդ ու անհասկանալի է գրված, բազում թերություններ կան.

«Համապատասխան պայմաններ են ստեղծվում կուսակցություններում ընդգրկված օլիգարխների համար ու ԱԺ-ն դառնալու է օլիգարխների հավաքածու: Եթե կուսակցությունը 3 հոգի պետք է առաջադրի, ովքեր շատ ձայն են հավաքում, դա նշանակում է, որ մեկը մյուսի հետ է մրցելու: Գաղափարական տեսանկյունից ոչ մի մրցակցություն չի կարող լինել, և, եթե սա չկա, նշանակում է՝ ով ավելի շատ գումար կծախսի՝ ձայներ հավաքելու համար, նա էլ կանցնի: Այսինքն, վարկանիշային սկզբունքը ՀՀ-ում բացառվում է»,-նկատեց ՀԴԿ նախագահը՝հավելելով.

«Երկրորդը քվեաթերթիկների գույներն են: Պատկերացնո՞ւմ եք, մեր այս ահաբեկված ժողովուրդի վիճակը, երբ, ասենք, ցանկանա  Դեմոկրատական կուսակցության քվեաթերթիկը վերցնել: Բոլորը տեսենելու են, որ ընդդիմությանն է ձայն տալիս, այնինչ, գյուղապետը հավաքել է ու հրահանգել, որ եթե մենք այսօրվա իշխանության համար 80 կամ 90 տոկոս ձայն չապահովենք, մեզ գազ չեն տա, ջուր չեն տա, պարարտանյութ չեն տա: Բա գաղտնիության սկզբունքը ո՞րն է»:

Արամ Սարգսյանն անդրադարձավ նաև «նվազագույնը 101 պատգամավոր» ձևակերպմանը.

«Ի՞նչ է դա նշանակում.հստակ ֆիքսեք, քանի որ  2-րդ փուլը առ ու ծախի տեղ է դառնում: Մանդատներ են խաղարկվելու.հո կազինո չէ՞»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее