▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ն պարտադրում է դաշինք կնքել

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի խոսքով՝ ՀՀԿ-ն ընտրական այս օրենսգիրքը գրում է, որպեսզի կարողանա կյանքի կոչել  Սահմանադրության դրույթները և վերատադրության մասին մտածել անգամ պետք չէ.

«Բոլորս մեկ նպատակ ունենք՝ երկիրը տանել զարգացման ճանապարհով, ընտրությունները դարձնել թափանցիկ,  վստահելի: Այստեղ խոսք լինել չի կարող վերարատադրության մասին.հին Ընտրական օրենսգրքով ՀՀԿ-ի համար ավելի հեշտ կլիներ վերարտադրվել, շատ ձայներ ունենալ, քան ավելորդ խոչընդոտներ ստեղծել»,-ասաց Ռուզաննա Մուրադյանը:

Նրա հետ համակարծիք չէ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը.

«Ռուսաստանում մենիշխանություն է, Հայաստանն էլ որպես հավատարիմ վասալ կրկնօրինակում է այդ երկրին:  Կա «Մատրյոշկա», որը լինելու է կայուն մեծամասնությունը: Սա կարելի է նաև Գինեսի գրքում գրել: ԱԺ-ն ոչ միայն կաշկանդում է  փոքրամասնությանը, այլև մեծամասնությանը պարտադրում է դաշինք կնքել, մրացակից ուժերին միասնական ցուցակ ներկայացնել երկրորդ փուլում: Փորձում են ԱԺ-ում ոչնչացնել մրցակցությունը, բայց չէ՞ որ այն պայքարի հարթակ պետք է լինի»,-նկատեց Ազատ Արշակյանը:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее