▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նախագահը օդանավակայանից ուղեւորվում է հանդիպելու ձերբակալված պատգամավորներին

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպելու է ձերբակալված պատգամավորներին։ Այդ մասին հայտնել է ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը։

Նրա խոսքով, Երեւան վերադարձած ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այս պահին «Զվարթնոց» օդանավակայանից ուղեւորվում է հանդիպելու ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ:

Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее