«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Փարիզում համատեղ բիզնես է հիմնել Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ:
Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, մեր տեղեկություններով, վերջերս մեկնել է Ֆրանսիա՝ այդ բիզնեսի հետ կապված ներդրումային փաստաթղթերը ստորագրելու համար: Ըստ մեզ հասած տվյալների՝ Աբրահամյանն ու Խաչատրյանը ցանկանում են հյուրանոց բացել:
«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Գոհար Պողոսյանից պարզել՝ արդյոք նման բան կա: «Դրանք սուտ տեղեկություններ են եւ չեն համապատասխանում իրականությանը»,-հայտարարեց Գոհար Պողոսյանը:
Առավել մանրամասն և ուշագրավ այլ հոդվածներ` թերթի այսօրվա համարում