Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո գլխավոր ինտրիգը մնում է ԱԺ նախագահի հարցը: Այս օրերին շրջանառվում են տարբեր անուններ:
Asekose.am-ի` ՀՀԿ աղբյուրները, սակայն, պնդում են, որ քննարկվող միակ թեկնածուն ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանն է, ով ընդունելի է թե ՀՀԿ-ի թե քաղաքական այլ ուժերի, թե հասարակության կողմից, և նման թեկնածու ունենալու պարագայում լուրջ չէ խոսել որևէ այլ թեկնածուի մասին, քանի որ մնացած բոլոր թեկնածուները անհամեմատ ցածր «կալիբր» ունեն:
Հարցն ընդամենը այն է՝ կհամաձայնի արդյոք Կարեն Կարապետյանն ստանձնել ԱԺ նախագահի պաշտոնը: Որոշ լուրերի համաձայն, նա հրաժարվում է:
Վերոնշյալ մեր աղբյուրները պնդում են նաև, որ միայն Կարեն Կարապետյանի վերջնականապես հրաժարվելու պարագայում հնարավոր կլինի դիտարկել որևէ այլ թեկնածուի: