«Հզոր Ապագա» կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, ըստ որի, նախկին սպառնում են նրան, ինչի առիթով ինքը դիմելու է նաեւ ոստիկանություն եւ գլխավոր դատախազություն:
«Ես Արկադի Գեւորգի Կիրակոսյանս, երկու տարի գտնվել եմ ՌԴ-ում, որտեղ կարողացել եմ հայ համայնքի հետ շփումների արդյունքում մեր երկիր բերել ներդրումններ:
Սույն թվականի փետրվար ամսին փորձեցի վարձակալել գեղեցկության սրահ, որի դիմաց վճարել եմ երկու ամսվա վարձավճար:
Ելնելով մի շարք հանգամանքներից վարձատուին տեղեկացրեցի վարձակալումից հրաժարվելու համար:
Ապրիլի 21-ին ստացա հեռախոսազանգ՝ 093450327 հեռախոսահամարից եւ զանգահարողը ներկայացավ Արայիկ, հրավիրեց ինձ «Անի»հյուրանոցի սրճարան խոսելու համար, որտեղ ինձանից պահաջեց կամ եւս երկու ամիս շարունակել կամ հավելյալ գումար վճարել:
Ես հրաժարվեցի, քանզի չունեմ վարձակալման պայմանագիր եւ ուստի ոչ մի պարտավորություն, սակայն ամսի 22-ին երեկոյան զանգահարեց կրկին եւ սկսեց ահաբեկել որ կզղջամ:
Եվ երբ նրան ասացի,որ ես այս հարցը կտեղափոխեմ իրավական հարթություն, նա սպառնաց ինձ, որ գիտի իմ տեղը եւ ես դեռ չգիտեմ ` ում հետ գործ ունեմ:
Ուստի խնդրում եմ Ձեզ ձեռնարկել համապատասխան միջոցներ, որ այդ մարդը չանհանգստացնի ինձ կամ եթե մեղավոր եմ թող հարցերը լուծի բացառապես օրենքի շրջանակում:
Իմ կոնտակտային տվյալներն են 093270206:
Արկադի Կիրակոսյան»,-գրել է Հզոր Ապագա կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանը: