ԱԺ նիստում Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ այսօր` ԱԺ-ում, դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվերակության ժամանակ տեղի է ունեցել թյուրիմացություն.
«Պարոն Ավետիսյանից գրություն ենք ստացել, համաձայն որի ձայների հաշվարկի ժամանակ թյուրիմացություն է տեղի ունեցել: Կրկնակի հաշվարկ է արվել. կողմ են քվեարկել ոչ թե 77-ը, այլ` 72-ը»,-ասաց ԱԺ նախագահը: