ԱԺ-ում այսօր քննարկվում է ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի ներկայացրած «2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը:
Նիստին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից իր վերջին նկատողությունն է ստացել:
Զ. Փոստանջյանը , անդրադառնալով ընտրական իրավունքի խախտումների թեմային, նշել է, որ Անդրեասյանի զեկույցում չկա 700 հազար ընտրողների իրավուների մասին տեղեկատվությունը: Երբ նրան ընդհատել է . Շարմազանովն ու խնդրել խոսել ` ըստ էության, նա շարունակել է վերջինիցս պահաջել լուռ լսել: