ԱԺ պագտամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայկական մշակույթի խնդիրներին և իր գործունեության հայրենասիրական դրսևորումներին.
«Արվեստը կոսմոպոլիտ երևույթ է: Մենք այնքան քիչ ենք լուսաբանում մեր արվեստի հսկա շտեմարանը, մենք պետք է գործով ապացուցենք, որ մենք հին և մշակութային առումով հարուստ ազգ ենք: Մենք կարող ենք մեր հին արժեքները ներկայացնել նորովի,օրինակ, Վահան Արծրունին նորովի է ներկայացրել Ներսես Շնորհալու, Մաշտոցյան հոգևոր երգերի շարքը, շարականները, որոնք կարել է ներկայացնել աշխարհին` միջազգային հանրությունը: Օրինակ շատ կուզեմ, որ թարգմանվեն մեր ժամանակակից գրողների գործերը: Մենք նաև նոր արժեքներ ենք ստեղծում, որ նույնպես պետք է ներկայացնել աշխարհին»,- նշել է երգչուհին, շեշտելով որ ԱԺ պատգամավոր դառնալն իրեն ավելի շատ է օգնում, մշակութային ոլորտում օգտակար լինել հանրությանը:
«Եթե այն ժամանակ ես որպես երգչուհի էի հանդես գալիս զորամասերում մասնակցելով համերգներին, ապա այժմ ինքս եմ նախաձեռնում նման միջոցառումներ, և ավելին, փորձում եմ սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծման գործընթացին էլ մասնակից լինել»,-ասել է Շուշան Պետրոսյանը: