▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ փոխնախագահն ընդգծել է Սփյուռքի ավանդական կառույցների միասնական օրակարգի ձեւավորման կարեւորությունը

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 30-ին Աթենքում հանդիպումներ է ունեցել Հունաստանում հայկական ավանդական կառույցների ներկայացուցիչների` Ռամկավար ազատական կուսակցության պատվո ատենապետ Սարգիս Խաչատրյանի, ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Գեւորգ Քոլանյանի եւ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանի հետ:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել Հայրենիք-Սփյուռք միասնության ամրապնդմանն ու զարգացմանը: Քննարկվել են հայկական գաղթօջախներում հայապահպանությանը, ինչպես նաեւ հայկական կրթօջախների, կրթամշակութային հաստատությունների առջեւ ծառացած խնդիրների լուծմանն առնչվող հարցեր:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայկական Սփյուռքի ավանդական կառույցների միասնական օրակարգի ձեւավորման եւ գործունեության կարեւորությունը:

Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ առավել համակարգված եւ արդյունավետ աշխատանքների իրականացման անհրաժեշտությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее