▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աջակցենք Հրաչյա Հարությունյանի ընտանիքին» նախաձեռնություն է ստեղծվել

 

Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի ընտանիքին աջակցելու նպատակով նախաձեռնություն է  ստեղծվել Facebook սոցիալական ցանցում քաղաքացիների կողմից հնչեցված առաջարկների հիման վրա:


«Քանի որ հայտնի դարձավ, որ Հրաչյա Հարությունյանը արտագնա աշխատանքի է մեկնել հիմնականում որդու՝ 2012-ի մայիսին վախճանված 21-ամյա Սերոբ Հարությունյանի շիրմաքարի համար գումար վաստակելու նպատակով, նախաձեռնության համահեղինակները որոշել են հանգանակության միջոցով օժանդակել Հարությունյանների ընտանիքին:


Նախաձեռնությունը համաձայնեցված է Հրաչյա Հարությունյանի դստեր և եղբորորդու՝ Լիլիթ և Արթուր Հարությունյանների հետ: 


Նախաձեռնությունը կաշխատի հնարավորինս թափանցիկ՝ ամենօրյա հաշվետվությունների միջոցով:


Խնդրում ենք Ձեր մասնակցությունը, շնորհակալություն:

Հաշվի համարների և օնլայն գումար փոխանցելու հնարավորությունների մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,-ասված է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее