▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աջափնյակում տեղադրվում են նոր աղբամաններ. առավոտյան տարածքում 750 նոր աղբաման կլինի

Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ կարապետյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր արդեն Աջափնյակ վարչական շչջանում են տեղադրվում նոր աղբամաններ: Աղբամանների հերթական խմբաքանակը ներառում է 750 աղբարկղ, որոնք կտեղադրվեն գիշերվա ընթացքում:

Ըստ Կարապետյանի, վաղվանից Աջափնյակում հին աղբաման չի լինի։

Մամուլի քարտուղարը հորդորեց բնակիչներին՝ խնամքով վերաբերվել աղբամաններին, քանի որ դրանք համայնքային գույք են եւ վճարում ենք բոլորս, պատկանում են Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրման հիմնարկին:

Հակոբ Կարապետյանն ասաց, որ հաջորդ խմբաքանակը կտեղադրվի Կենտրոն վարչական շրջանում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее