▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Ակադեմիական քաղաք»․ թալանելու լայն հնարավորություններ են բացվում, Շուրա․․․»

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ակադեմիական քաղաք»
թալանելու, յուրացնելու ու փողեր լվանալու լայն հնարավորություններ են բացվում, Շուրա․․․»:

Նշենք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդի առաջին նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության աշխատակազմը։

«Նիստին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թադևոսյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սիմոնյանը:

Օրակարգի հարցերի շրջանակում Արմեն Սիմոնյանն ընտրվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն, իսկ Տաթև Դանիելյանը՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի քարտուղար:

Հանդիպմանը քննարկվել են խորհրդի գործունեությանը և Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ Ակադեմիական քաղաքի կառուցումը կառավարության կարևորագույն ծրագրերից մեկն է և այդ համատեքստում կարևորել համապատասխան կառույցների հետևողական և համակարգված աշխատանքը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները և ժամանակացույցի համաձայն հստակեցնել առաջիկա անելիքները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее