▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակցիաներ Երևանում․ Կարմիրբերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է։

Թարմացված․ Մեծ թվով կարմիր բերետավորներ սկսեցին բերման ենթարկել Աբովյան փողոցը փակած երիտասարդներին։

Թարմացված․ «Արցախ», «Միացում» կոչերով երիտասարդները փակել են Աբովյան փողոցը։ Նրանք կոչ են անում երթուղայինների ուղևորներին, անցորդներին միանալ իրենց։

Կարմիրբերետավորները բերման են ենթարկել անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին Արշակունյաց պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոց խաչմերուկից; Նրանք առանց որեւէ բան հայտարարելու մոտենում էին քաղաքացիներին եւ ուժով բերման ենթարկում: Այդ ընթացքում ոստիկաններից մեկը հրել է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին:

Ոստիկաններին հաջողվել է բացել խաչմերուկը:

Թարմացված․ Կրկեսի խաչմերուկում միջադեպ տեղի ունեցավ վարորդներից մեկի ու ցուցարարների միջև։ Վարորդն ասաց՝ թողեք, անցնեմ, աշխատանքից ուշանում եմ, իսկ ցուցարարներն ասում էին՝ մի քանի րոպե սպասեք։

Դիտեք նաև՝

Սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

Երևանի տարբեր բուհերի ուսանողներ միացել են ակցիային և կոչ են անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։ Բոլորն ընդգծում են, որ Արցախում այսօր ցեղասպանություն է և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ցուցարարները վանկարկում են՝ «Արցախ», «միացեք»։

Երևանի Հանրապետության հրապարակ բազմաթիվ ոստիկանական ուժեր են բերվել, իրավապահները շղթա կազմած կանգնած են կառավարության շենքի դիմաց։

ՀՀ առաջին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ երեք օր շարունակ վաղ առավոտից մինչև երեկո Հայաստանը պարալիզացվելու է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее