▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակնաբուժական հետազոտություն և ակնոցների անվճար տրամադրում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինը, համագործակցելով տեղի ՀԿ-ներից մեկի հետ, հերթական բարեգործական ակցիան է իրականացրել: Արցախյան ազատամարտում զոհված, հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների` ակնաբուժական հետազոտության կարիք ունեցող անդամների համար կազմակերպվել է համապատասխան հետազոտություն, որի հիման վրա տրամադրվել են նաև օպտիկական անվճար ակնոցներ:

Նախաձեռնությունը կյանքի են կոչել հայ-ամերիկյան ակնաբուժական կենտրոնի բժիշկները: Ակցիան փուլային է և կկրի շարունակական բնույթ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

info@asekose.am/095519696
Հասարակություն далее