Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր քայլում էի օպերայի մոտով ու այնպես ստացվեց, որ «Հայաստանի 2-րդ մարդը» մեքենայից իջնելուց հետո Արամ Խաչատրյանի համերգասրահի մոտ հայտնվեց դիմացս, մի քանի լրագրող վրա հասան… Ես էլ ասեցի հազար տարի չեմ տեսել, ամոթ է, գոնե հետաքրքրվեմ իրենից։ Ասեցի «ի՞նչ կա մուկ», մի պահ թեթև խառնվեցին (դե ինչպես նշեցի երկար ժամանակ չէինք տեսել, անսպասելի էր), հետո մի համեստագույն հաստավիզ ասեց «խելոք մնա արա», ես խելոք էի մնացել, բայց չնեղացա, ընդամենն ասացի «արան դու ես» և շարունակեցի ճանապարհս՝ մտածելով, որ Ուկրաինայի դեպքերի հետ կապված «ինչ ասես կա»։
Հիմա սրա մասին տեղեկացնում եմ, քանի որ օբյեկտիվ լրագրողները փաստորեն չանդրադարձան այդ դեպքին, օբյեկտիվ իրականությունը կարևոր չի, կարևորը պաշտոնական կոռեկտ կողմն է… նաև նրա համար, որ վաղը մյուս օր էլի որոշեն ինձ խփել, տրամաբանական լինի։