▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակտիվիստը կտրել է երակները

Կոմիտասի 5 հասցեի շինհրապարակում շինարարությունը խոչընդոտելու նպատակով խողովակների վրա կանգնած ակտիվիստ Անուշավան Պետրոսյանը, ըստ aravot.am-ի՝ կես ժամ է տվել ոստիկաններին՝ տեխնիկան հեռացնելու համար: Հակառակ դեպքում՝ նա սպառնացել է կտրել երակները: Քաղաքացիների ու «Նախախորհրդարանի» անդամների պատմելով՝ Անուշավանը իր երակները բազմիցս վնասել է, իսկ երակները կտրելու մասին նա սպառնացել է այսօր առավոտյան:

Այս պահին նա արդեն իր թեւը կապել է պարանով եւ աշխատեցնում է բռունցքը՝ ինչպես անում են ներերակային սրսկումներից առաջ, երակները մակերես հանելու նպատակով: Արաբկիր համայնքի ոստիկանության պետի տեղակալ Պետրոսյանը «Առավոտին» հայտնել է, որ տվյալ ակտիվիստը հաշվառված է հոգեբուժարանում: Քիչ առաջ Անուշավան Պետրոսյանը կտրել է երակները եւ այժմ կանգնել է՝ ձեռքերը վեր պարզած:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее