vivaronews.am-ը գրում է. «Նյուքասլի» և «Բլեքբեռնի» նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին: Անգլիացի ֆուտբոլիստը շատ է ցավում «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստի համար, ով չգիտես ինչու չի հայտնվում թիմի հայտացուցակում:
«Այնպիսի տպավորություն է, որ Մոուրինյոն անկեղծ չէ: Նրան պարզապես պետք չէ Մխիթարյանը, նա չի մտնում իր ծրագրերի մեջ և չի համապատասխանում իր տակտիկային: Չեմ հասկանում, թե ինչու նա գնեց Մխիթարյանին: Ակնհայտ է, որ կողքից ինչ-որ մեկը նպաստել է այս տրանսֆերին: Այսպիսի ֆուտբոլիստը չպետք է նստի պահեստայինների նստարանին, հատկապես «Բարնլիի» հետ խաղի ժամանակ:
Չեմ բացառում այն փաստը, որ Մխիթարյանը կարող է խնդրել իրեն տրանսֆերի հանել: Լավ եմ հիշում Կագավայի և Դի Մարիայի իրավիճակները, չնայած նրանք գոնե խաղադաշտ էին դուրս գալիս»,- Շիրերի խոսքերն է մեջբերում BBC-ն: