vivaronews.am-ը գրում է. «Ալաշկերտն» Անթալիայում ստուգողական հանդիպում է անցկացրել Ուզբեկստանի ազգային հավաքականի հետ:
Հայաստանի գործող չեմպիոնն առավելության է հասել 2-0 հաշվով: Թիմին հաղթանակ են պարգևել լեգեոներները: 83-րդ րոպեին հաշիվը բացել է Դմիտրո Խովբոշան, իսկ 88-րդ րոպեին երկրորդ գնդակն է հեղինակել Ուրոշ Նենադովիչը:
«Ալաշկերտը» հանդես է եկել հետևյալ մեկնարկային կազմով՝ Արսեն Բեգլարյան, Դմիտրո Խովբոշա, Արարատ Առաքելյան, Գագիկ Դաղբաշյան, Ուրոշ Նենադովիչ, Արտակ Գրիգորյան, Իրակլի Կվեկվեսկիրի, Արտակ Եդիգարյան Արթուր Եդիգարյան, Միհրան Մանասյան:
Երևանյան թիմն Անթալիայում իր վերջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 12-ին՝ հարաբերությունները պարզելով Ղազախստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Ակժայիկի» հետ: