armsport.am-ի գլխավոր խմբագիր Արթուր Նազարյանը Տիրանայից հայտնում է, որ գիշերը 02:00-ի սահմաններում պատահար է գրանցվել «Շերատոն Տիրանա» հյուրանոցում, որտեղ հանգրվանել է Հայաստանի հավաքականը:
Ալբանացի մի խումբ ֆանատներ ժամանել են հյուրանոցի մոտ եւ փորձել են աղմուկ բարձրացնել հրանյութերի միջոցով, սակայն ոստիկանների արագ արձագանքից հետո միջադեպը կանխվել է: Նկատելով, որ ոստիկանները հեռացել են, քիչ անց հյուրանոցին են մոտեցել մոտ երկու տասնյակ ֆանատներ եւ սկսել տարբեր արհայտություններ վանկարկել՝ փորձելով քնից հանել հայ ֆուտբոլիստներին:
Ոստիկանների հերթական այցից հետո ֆանատները հեռացել են «Շերատոնի» հարակից տարածքից:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում