▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել Մանկական Եվրատեսիլի ադրբեջանցի մասնակցին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել Մանկական Եվրատեսիլի ադրբեջանցի մասնակցին․ Տեսանյութը՝ համացանցից

Ինքն՝ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է ներկայացրել Ինստագրամյան իր էջում, որտեղ նա ողջունում է Թբիլիսիում անցկացվող մրցույթում Հայաստանի մասնակցին ու ասում է՝ Եկել եմ քեզ երկրպագեմ․․․։

***

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի պատվիրակ 12-ամյա Ալբերտ Արմենակյանը «Brave Heart» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ ստանալով 175 միավոր:  

Հաղթող ճանաչվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լու Դելյոզը «Ce monde» երգով։ Նա ստացավ 248 միավոր։

Հաջորդող հորիզոնականներում հայազգի երեխաներ են` երկրորդ հորիզականում Ուկրաինան ներկայացնող Սոֆյա Ներսիսյանն է՝ 177 միավորով, երրորդում՝ Վրաստանի պատվիրակ Անիտա Աբգարյանը՝ 176 միավորով:

Թբիլիսիում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2025» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 12-ամյա Ալբերտ Արմենակյանը՝ Brave Heart երգով։

Այս տարի մրցույթին մասնակցում է 18 երկիր՝ հետևյալ հերթականությամբ՝ Մալթա, Ադրբեջան, Խորվաթիա, Սան Մարինո, Հայաստան, Ուկրաինա, Իսլանդիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո, Իտալիա, Պորտուգալիա, Իսպանիա, Վրաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Ալբանիա։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее