Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, թե Ռուսաստանը խնդիր է դրել «ծնկի բերել» Հայաստանի պետականությունը, բացահայտ սուտ են, «24Նյուզ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և տարակուսել` հարց է առաջանում, թե ինչո՞ւ են նման բաներ արվում:
Պատասխանելով ՀՀ ԱԺ նախագահի մեկ այլ մեղադրանքին, թե ՌԴ-ն է թույլ տվել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, դեսպանը նկատել է, որ հենց Ռուսաստանն է, որ թույլ չի տվել, որ տեղի ունենա սպանդն ու «կանխել է կատաստրոֆան»։
***
Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը կարևոր է Ռուսաստանի համար, ինչի վկայությունն է ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում, «24Նյուզ»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ *** Մոսկվան՝ Հայաստանին զենք մատակարարելու մասին «Ես գիտեմ, որ ռուսական կողմը շատ լրջորեն է վերաբերվում այդ պարտավորությունների կատարմանը, այո, եղել են որոշակի օբյեկտիվ դժվարություններ, սա քաղաքականացված հարց չէ, հիմա կան ակտիվ շփումներ, փոխազդեցություններ, բոլոր պայմանագրերը, որոնք կան, պետք է կատարվեն առաջիկա երկու տարիների ընթացքում»,- նշել է նա։ Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ 2020-2024 թվականներին Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանին զենք մատակարարելու պայմանագրերում 96%-ից նվազել է մինչև 10%-ի։ |