▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանին ես ճանաչում եմ մանկուց․․․ Սկանդալային միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանն ուղիղ եթերում էր

Ալեն Սիմոնյանին ես ճանաչում եմ մանկուց․․․ Սկանդալային միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանն ուղիղ եթերում էր

***

«ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել»,- այս մասին «1Լուրեր»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

«Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը): Կատարվում է նախաքննություն»,- հայտնել են ՔԿ-ից:

Հիշեցնենք՝ երեկ միջադեպ է տեղի ունեցել քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանի և Ալեն Սիմոնյանի միջև։

Դիտեք նաև՝ «Էս էն մարդիկ են, որ կոչ էին անում քշել հեծանիվ, չօգտագործել պետական ռեսուրսներ». Միքայել Մարգարյան

info@asekose.am/095519696
Հասարակություն далее