▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսան Հարությունյանը վերադառնում է Բ26՝ իբրև ներքին քաղաքականության և մամուլի պատասխանատու

Ալեքսան Հարությունյանը, ով մինչ օրս Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր, իսկ դրանից առաջ էլ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահը, կարևոր պաշտոն է ստանձնում Բաղրամյան 26-ում: 

Asekose.am-ի տեղեկություններով, Ալեքսան Հարությունյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և պատասխանատու է լինելու ներքին քաղաքականության և մամուլի համար: 

Ըստ ասեկոսեների, Ալեքսան Հարությունյանի նշանակման մասին պաշտոնական հաղորդագրությունը սպասվում է երեքշաբթի. երկուշաբթի ոչ աշխատանքային է:

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին,  1992 թվականի հոկտեմբերից մինչև 1993 թվականի  մայիսն ընկած ժամանակահատվածում,  Ալեքսան Հարությունյանը եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Բաղրամյան 26-ում Ալեքսան Հարությունյանն աշխատել է նաև Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ 1998-1999 թթ.-ին՝  ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ 1999-2003 թվականներին ՝ ՀՀ Նախագահի խորհրդական։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее