▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսանդր Միրզոյանը Օզբիլիզին նմանեցրել է Խորեն Հովհաննիսյանին

 Մոսկվայի Սպարտակի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանը կարծում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոդարի Կուբանի առաջատար Արազ Օզբիլիզը կարող է  ուժեղացնել ռուսական գրանդներից ցանկացածին.

- Օզբիլիզը բարձրակարգ ֆուտբոլիստ է և նա ամեն անգամ ապացուցում է իր բարձր կարգը, ինչպես Կուբանի կազմում, այնպես էլ Հայաստանի հավաքականում: Օզբիլիզի ֆուտբոլային հատկանիշներից կնշեի դաշտը տեսնելու հիանալի ունակությունը, արագությունը, անզուգական տեխնիկան, գոլային հոտառությունը և գոլային փոխանցում կատարելու ունակությունը: Արազի խաղային ձեռագիրը կնմանեցնեի հայտնի հայ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանին: Ինչպես նաև Օզբիլիզ մոտ կնշեի առաջատարի հատկանիշները: Չնայած Արազը ընդամենը 23 տարեկան է, նա կարողանում է իր ետևից տանել թիմը և Կուբանի մարզիչները վստահում են նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее