▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը` Արցախի ղեկավարների հետագա ճակատագրի մասին

«Իհարկե, մենք չենք դիտարկում անմեղ զինվորների նկատմամբ որևէ պատժամիջոց կիրառելու հնարավորությունը։ Սակայն մեր դիրքորոշումն անջատողականների առաջնորդների նկատմամբ միանշանակ է՝ նրանք պետք է կալանքի տակ պահվեն», այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։

«Նրանցից ոմանք ձերբակալվել են Լաչինի (Բերձորի-խմբ.) ճանապարհով փախչելու փորձի ժամանակ, ոմանք՝ Խանքենդիում (բռնազավթված հակառակորդն այսպես է անվանում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը-խմբ.), ոմանք էլ՝ այլ վայրերում։ Մենք գիտեինք նրանց գտնվելու վայրերը»,- ասել է Ադրբեջանի հակառակորդ երկրի ղեկավարը:

Թարմացված․ Եռակողմ հայտարարության ընդունումը, այն պայմաններով ընդունումը, կարծում եմ, մեր քաղաքական մեծ հաջողությունն էր։
Այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Հակառակորդ երկրի ղեկավարը նշել է, որ եթե Շուշին «չազատվեր օկուպացիայից, մենք չէինք կարողանա հասնել այդ պայմանները հայտարարության մեջ ներառելուն»։

«Այսինքն, մեր հաղթանակը, այն, որ մենք ուժեղ էինք, մեզ թույլ տվեց դրանում ներառել նույնիսկ այն պայմանները, որոնք կապված չէին այս խնդրի հետ, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

Թարմացված․Վերջին 20 տարվա պատմության մեջ գլխավորն այն է, որ 2003 թվականին ադրբեջանական ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարեց։
Այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։
«Կարծում եմ, որ մեր անկախ պատմության ամենավճռական պահը 2003թվականն է: Այն ժամանակ մեր երկրի ապագայի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումը լիովին արդարացրեց իրեն։ Այսինքն, շարունակվեց Հեյդար Ալիևի քաղաքականությունը։ Եթե ​​պատմությունն այլ ճանապարհով գնար, հայտնի չէ, թե ինչ դժվարությունների ու ողբերգությունների կբախվեր մեր ժողովուրդն ու պետությունը»,- նշել է հակառակորդ պետության ղեկավարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее