▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը «գոլ խփեց սեփական դարպասը». Շարմազանով

Բելառուսի իր պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Ադրբեջանն ստեղծել է իր հայրը` նախագահ Հեյդար Ալիևը,հիշեցնում է այն իրավիճակը, երբ ֆուտբոլիստը գոլ է խփում սեփական դարպասը: Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանոնվը:

«Ալիևի վերջին հայտարարությունը վկայում է նախկինում արված նրա այն հայտարարություններիսնանկության մասին, թե Լեռնային Ղարաբաղը և, անգամ, 2792-ամյա պատմություն ունեցող Երևանը Ադրբեջանի պատմական տարածք են: Եթե, ինչպես վկայում է կրտսեր Ալիևը, Ադրբեջանն ստեղծել է իր հայրը` ավագ Ալիևը, ապա դրա պատմությունն ընդգրկում է մի քանի տասնամյակից քիչ ավելի:Կարծես թե` այս անգամ Ալիևը գոլ է խփել սեփական դարպասը», - նշել է Շարմազանովը:

Խոսելով Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի պարբերաբար սրման մասին` Շարմազանովը ենթադրել է, որ դա կարող է լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում իր նկատմամբ գործադրվող ճնշմանը Բաքվի դիմադրության արդյունք:

«Չէ որ Ալիևը վերջերս խոստովանել էր, որ բանակցություններում Բաքվի նկատմամբ ճնշում է գործադրվում: Հնարավոր է, Ադրբեջանն այդ եղանակով փորձում է դիմակայել իրնկատմամբ գործադրվող ճնշմանը: Սակայն, ամեն դեպքում, Ադրբեջանի ռազմատենչ եղանակներն անընդունելի են, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և այդ մասինխոսում է ոչ միայն հայկական կողմը, այլև ողջ միջազգային հանրությունը», - ամփոփել էփոխխոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее