▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը հայտարարել է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայմանների մասին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևը նշել է, որ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը պետք է լինի նաև թղթի վրա, մյուսը վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանն ու հայկական զորքերի դուրսբերմանը Ղարաբաղի տարածքից»։ «Խաղաղության պայմանագիրն ավելի շատ պետք է Հայաստանին, քան Ադրբեջանին: Այն պետք է ստորագրվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա։ Այն պետք է հաշվի առնի հետպատերազմյան իրողությունները»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այս առիթով գրել է. «Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը հերթական ագրեսիվ ելույթով է հանդես եկել այսօր: Քիչ ուշ կներկայացնեմ ելույթի հիմնական կետերը: Մի բան ակնհայտ է՝ վաշինգթոնյան բանակցություններից առաջ Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը: Այս ամենը տեղի է ունենում Փաշինյանը՝ «Արցախը շուտ տանք, որ խաղաղ ապրենք» քաղաքականության տրամաբանությանն ի պատասխան: Ալիևը չի դադարում ասել, որ որքան զիջեք, այնքան ավելին եմ ուզելու...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее