▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը ռուսական ընկերություններին հրավիրում է օկուպացված Արցախ

Բաքուն օկուպացված Արցախում սպասում է ռուսական ներդրումներին և ուրախ կլինի տեսնել ռուսական ընկերությունների ժամանումը։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին և «Russia Today» միջազգային մեդիա խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը։

«Առաջին ներդրումային նախագիծն իրականացրել է Թաթարստանը։ Այն «Կամազ»-ի սպասարկման կենտրոնն էր Ջրականի շրջանում, որը Թաթարստանի ղեկավարի հետ բացել եմ ես։ Այսինքն՝ դա առաջին ներդրումային նախագիծն էր, հետևաբար՝ առաջին օտարերկրյա ներդրումային նախագիծը նույնպես ռուսական է։

Այսպիսով, մենք սպասում ենք ներդրումների, և մենք ուրախ կլինենք նաև կապալառուների համար»,- ասել է Ալիևը «Russia Today» միջազգային մեդիա խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևի հարցազրույցում։

Ալիևը նաև հայտարարել է, թե կարիք չունի Հայաստանում թուրքական ռազմաբազա տեղադրել։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее