▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևի ընտանիքի ունեցվածքը օֆշորային ընկերություններում՝ ըստ «պանամական փաստաթղթերի»

«Լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումը» (ICIJ) հրապարակել է մի շարք երկրների ղեկավարների օֆշորային հաշիվների մասին տվյալներ: «Պանամական փաստաթղթեր» անվանումը ստացած այս հաշվետվության մեջ նշվում են նաև Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների անունները: Թուրքական «Hurriyet» թերթը Ալիևի ընտանիքի անվան շուրջ օֆշորային սկանդալի մասին մի շարք տվյալներ է ներկայացրել: Ըստ այդ տվյալների՝ Ադբեջանի Հարկերի նախարար Ֆեզիլ Մամմեդովը 2003 թվականին հիմնել է «Ata Holding», որի բաժնետերերի անունների մեջ կարճ ժամանակում հայտնվել են Ալիևի ընտանիքի անդամները:

2014 թվականին այս ընկերության ակտիվները գնահատվում էին 490 միլիոն դոլար: Ըստ բացահայտված տվյալների՝ «Ata Holding»-ը բացելուց հետո Մամմադովը Պանամայում հիմնել է «FM Management» ընկերությունը, և կարճ ժամանակ անց նույն երկրում բացել ևս մեկ ընկերություն՝ «UF Universe» անունով: Այս ընկերությունում բաժնետոմսերը բաշխվել էին հետևյալ կերպ՝ 6-ամյա Հեյդար Ալիև կրտսերին 20 տոկոս, Արզու և Լեյլա Ալիևաներին 15-ական տոկոս, Մամմադովի որդուն՝ 30 տոկոս:

Նշվում է, որ Պանամայում հիմնված այս կազմակերպությունների գործունեության ոլորտները հայտնի չեն: «Պանամական փաստաթղթերից» պարզ է դառնում, որ Ալիևի աղջիկների անուններով այլ օֆշորային կազմակերպություններ ևս կան: Քույրերը Վիրջինյան կղզիներում «Kingsview» և «Exalation» անունով կազմակերպություններ: Վերջինը հիմնվել է 2015 թվականի հունվարին և ունի 1 միլիոն դոլար արժողությամբ գույք: Թեմայի վերաբերյալ պարզաբանում է արել Ալիևի մամուլի խոսնակը՝ նշելով, որ աղջիկները հասուն մարդիկ են և իրավունք ունեն բիզնեսով զբաղվել: Պանամական փաստաթղթերում տեղեկություններ կան նաև Ադրբեջանում հանքային կոռուպցիայի վերաբերյալ, որը տեղի էր ունեցել 2006 թվականին, երբ պետությունը որոշել էր երկրի արևմուտքում գտնվող հանքերը տալ մասնավոր ընկերությունների:

Կազմակերպություններից մեկը՝ «Global International»-ը, որը դարձավ սեփականատերերից մեկը, գլխավորում են Ալիևի աղջիկները և շվեյցարացի մի փաստաբան: Բացահայտված փաստաթղթերում նշվում է Ալիևի ավագ քրոջ՝ Սևիլ Ալիևայի անունը: Վերջինի անվամբ գրանցված է «Seaton Emlak» կազմակերպությունը: Փաստաթղթերում նրա բնակության վայր նշվում է Լոնդոնը, մասնագիտությունը՝ կոմպոզիտոր: Լոնդոնի թաղամասում, որտեղ բնակվում է Ալիևան, տների միջին գինը 9 միլիոն դոլար է:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее