▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևի՝ օկուպացված Ստեփանակերտ այցի ժամանակ արդեն հանված է եղել Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչը»

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրել է. «Ֆրանցիսկոս Պապը Լեռնային Ղարաբաղում հայոց վանքերը պաշտպանելու կոչ է արել: «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետ կապված մտահոգությունս չի մարել: Բացի տեղահանվածների լուրջ հումանիտար իրավիճակից, կցանկանայի նաև հատուկ կոչ անել վանքերի և աղոթատեղիների պաշտպանության համար»,- ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը: Այս լուրը տարածվել էր մեկ օր առաջ։

Երեկ՝ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևն այցելել է օկուցապված Ստեփանակերտ, այսօր այցի վերաբերյալ Ադրբեջանի հանրային հեռուստաալիքը տեսանյութ է տարածել, որտեղ արդեն երևում է, որ հանված է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչը։ Սա ոչ միայն հայատյացության, այլև քրիստոնեական կրոնի հանդեպ անհարդուրժողականության հերթական դրսևորումն է, էլ չեմ ասում Պապի կոչի հանդեպ բացահայտ արհամարհանքը։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ամեն ինչ անելու է Արցախից հայկական հետքն ու հազարամյա մշակութային ժառանգությունը ջնջելու համար»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее