Ադրբեջանը մեր հետ խաղաղ պայմաններում հակամարտելու մի սովորություն ունի համենայն դեպս մինչ վերջին օրերս ուներ` մտցնել լարվածություն, հետո մեկ երկու օրվա ընթացքում հանդարտվել, սակայն այս սցենարը, որը մենք տեսնում ենք հիմա նման չէ իր մշտական սցենարներին:
Բանակցային պրոցեսը խաթարելու միտումով այսպիսի աննախադեպ լարվածություն մտցնելու համար Ալիևին նախադրյալներ էին անհրաժեշտ: Ալիևյան կլանի այս գենետիկ խլամը միշտ աչքի է ընկել իր վախկոտությամբ և անսահման զգույշավորությամբ:
Եվ հիսթերիկ բնույթի այս ագրեսիան , որը վերջին օրերին ի ցույց է դնում Ադրբեջանը պետք է, որ իր հիմնավորումներն ունենան:
Ես իհարկե հասկանում եմ, որ Ալիևը մանկամտության դիագնոզով է տառապում, բայց չեմ կարծում, որ նրան շրջապատող գեներալները չեն հասկանում, որ Ադրբեջանի նման պահվածքը կարող է ճակատագրական լինել իրենց համար, այդ դեպքում հարց է կանգնում`ինչու են նրանք շարունակում լարվածություն մտցնել ամբողջ սահմանով մեկ, ինչի՞ վրա են հույսները դրել… ինչու՞ չեն հանդարտվում:
Միգուցե Ադրբեջանին մշտական խորհուրդ տվողները`Թուրքիան (չեմ բացառում նաև ԱՄՆ-ին և Իսրայելին) այս անգամ շշնջացել են Ալիևի ականջին`քանի Պուտինը զբաղված է Օլիմպիադայով հանգիստ արա ինչ ուզում ես, մեկ է նա չի կարող արձագանքել, քանզի կվախենա իր միջամտությամբ Օլիմպիադայի վրա ստվեր գցել(միտքը հետևյալն է, որ չասեն տեսեք ՌԴ-ն նույնիսկ Օլիմպիադայի օրերին միջամտում է ի հօգոտ Հայաստանի…)
Միգուցե Ադրբեջանի ղեկավարությունն առանց որևէ մեկի խորհրդի է եկել այս եզրահանգմանը, բայց չէ, որ նա պետք է հիշեր, որ նույնիսկ 90-երի սկզբին, երբ ռուսական կողմը բացահայտ պաշտպանում էր Ադրբեջանին, նույնիսկ այդ պարագայում մենք ունենալով մի քանի անգամ քիչ ռեսուրսներ արժանագույնս դիմակայում էինք Ադրբեջանին
Հ.Գ-Ամեն դեպքում մենք չենք կարող ժխտել, որ այս աննախադեպ լարվածությունը սկսվեց հենց Սոչիի օլիմպիադայի նախաշեմին…