«Մենք Ադրբեջանի օրենքի սահմանված կարգով բազմիցս դիմել ենք մեր թեկնածության և անվտանգության հայտով: Չստանալով Բաքվից անվտանգության երաշխիքներ` որոշեցինք առանց դրա մեկնել` ընտրություններին մասնակցելու համար: Ներքին գործերի նախարար Ուսիպովը հրահանգ է իջեցրել, որ մեր առջև փակվեն բոլոր ճանապարհները: Ռեժիմն արգելափակեց մեր մուտքը Բաքու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի թեկնածու, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը` հավելելով, որ ադրբեջանահայերի համայնքը զրկվեց համապետական ընտրություններին մասնակցելու իրավունքից:
«Ալիևն արգելափակեց սեփական քաղաքացու մուտքն Ադրբեջան` հայ լինելու պատճառով: Մենք դատապարտում ենք Ադրբեջանի գործելաոճը և չենք ճանաչում Ադրբեջանի ընտրությունների օրինականությունը»,-հայտնել է Գրիգորի Այվազյանը: