▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևն ասաց, որ Նիկոլը փրկել է 10 հազար ադրբեջանցի զինվորի կյանք». Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում հատված է հրապարակել իր հարցազրույցից՝ կից գրառմամբ. «Ալիևն ասաց, որ Նիկոլը փրկել է 10 հազար ադրբեջանցի զինվորի կյանք»: «Ալիևը հայտարարեց, որ եթե մենք ստիպված լինեինք ազատագրել Քարվաճառն ու Լաչինը, ավելի մեծ թվով զոհեր կտայինք, քան 44-օրյա պատերազմի ժամանակ: 44-օրյայի ժամանակ, ըստ ադրբեջանական տվյալների, իրենք տվել են 8 հազար զոհ: Այսինքն՝ եթե Ալիևը հայտարարում է, որ եթե Փաշինյանը չնվիրեր Քարվաճառն ու Լաչինը, ավելի շատ զոհեր կտայինք, նշանակում է՝ Փաշինյանը փրկել է 10 հազար ադրբեջանցու կյանք»,- նշել է նախկին պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее