Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինչ արած մեզ ոչ մի կերպ ոչ մի հարմար, ինչպես նաև ոչ հարմար առիթի չի մոռանում: Ցանկացած միջոցառման, հանդիպման, կամ էլ նիստի ժամանակ այդ երկրի ղեկավարը իրար է խառնում ադրբեջանցիների դարդերն ու հիշում Արցախյան հակամարտությունը: Այս անգամ մեզ հիշել են կառավարության վերջին նիստի ժամանակ, որն իբր նվիրված էր Ադրբեջանի սոցիալ-տնտեսական հարցերի քննարկմանն ու առաջին եռամսյակի արդյունքների ամփոփմանը: Ալիևն այս անգամ գերազանցել է ինքն իրեն:
Այսպիսով հարևան երկրի նախագահ, և դե ֆակտո բռնապետ Իլհամ Ալիևը համոզմունք է հայտնել, թե Հայաստանի դեմ պետք է միջազգային պատժամիջոցներ կիրառվեն: Այս հիստերիայի նոր մակարդակի պատճառը թերևս հասկանալի է: Վերջինիս կրկին խոսել է «իրենց 20 տոկոս տարածքների մասին:» Նա քննադատել է միջազգային հանրությանը երկակի ստանդարտներ կիրառելու մեջ և ընթացքում հիշել է երիտասսարդությունը, թե ինքն իչպես էր ԵԽԽՎ-ում պայքարում որպեսզի Հայաստանի հանդեպ կիրառվեն պատժամիջոցներ, սակայն ապարդյուն: Ընդ որում չմոռանամ նշել, որ ԵԽԽՎ-ի մասով էլ է բավական «հետաքրքիր» առաջարկ արել: Ալիևն ասել է, որ իրենք պետք է հասնեն նրան, որպեսզի Հայաստանը զրկվի իր ձայնի իրավունքից այդ կառույցում:
Կարճ ասած մի կողմից Ալիևը կրկին կապեց իր նույն ողբը միջազգային հանրության` իբր իրենց հանդեպ անարդար վերաբերմունքի պատճառով, բայց մյուս կոմից պնդեց, թե պետք է հասնել նրան, որպեսզի միջազգտային հանրությունը ճնշումներ գործադրի Հայաստանի վրա: մեկ նախադասությամբ ասած, հա´մ նալին է խփում, հա´մ էլ մեխին:
Ախր մարդ երբեմն նույնւսկ չի էլ հասկանում թե ում են կոնկրետ ուղղվում այս հայտարարություննրը: Նյունիսկ չեմ կարծում, որ սա կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ ներքին լսարանի վրա, քանի որ ինչ-ինչ, բայց հասարակությունը չի կարող բաղկացած լինել կատարյալ հիմարներից, ովքեր 20 տարի շարունակ կարող են լսել նույն զառանցանքը և շարունակել հավատալ դրա լրջությանը: Ինչ վերաբերում է այն հավանականությանը, որ սա կարող է ուղղված լինել արտաքին լսարանին, ապա ես դա ընդհանրապես չեմ հասկանում, քանի որ չեմ հասկանում, թե գործնականում ինչպես կարող է Բաքուն փոխել Բրյուսելի, Վաշինգտոնի, կամ էլ Մոսկվայի քաղաքականությունը` (նույնիսկ եթե դա անարդար է Բաքվի հանդեպ) սպառնալով, զառանցելով կամ էլ պարզապես նվնվալով:
Մի խոսքով ոչ մի նոր որակի վերաբերմունք մեր երկրի և ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության կողմից մենք չլսեցինք: Այդ վերաբերմունքը, վատ իմաստով, դեռ գնալով մի բան էլ էվոլյուցիայի է ենթարկվում: Միևնույն ժամանակ մենք ոչ մի դեպքում չպետք է անտեսեք, կամ էլ անլուրջ վերաբերվենք Ալիևի հայտարարություններին և քայլերին, քանի որ անկախ ամեն ինչից պատերազմի վտանգ եղել է և շարունակում է մնալ: Այնպես որ այդ տեսանկյունից զգունություն պահպանելը միշտ էլ անհրաժեշտություն է, առավլևս երբ Ալիևն իր վերջին ելույթներում սկսել է բացեիբաց ասել, որ Արցախյան հակամարտությունն իրենք լուծելու են ռազմական ճանապարհով: Ի դեպ հենց այս ելույթում էլ վերջինս համոզմունք էր հայտնել, թե իբր վերջին շրջանում միջազգային հարաբերություններում ուժով հարցերը լուծելու միտում է նկատվում, հետևաբար իրենք պետք է շարունակեն հզորացնել իրենց բանակը:
Ինչևէ, հուսանք որ մենք առաջիկայում էլ կկարողանանք ստեծել այնպիսի պայմաններ, որ Աիևի` Արցախյան հակամարտության ուժով լուծելու երազանքներն այդպես էլ ի կատար չածվեն: Իսկ ինչ վերաբերում է միջազգային հանրության կողմից մեր հանդեպ միջազգային պատժամիջոցներ կիրառելուն, ապա ոչ թե սա հասարակ, փոքր մասշտաբի զառանցանք է, այլ իրականության ըմռնման լիակատար անկարողություն: Այս առոմով առնվազն առաջիկայում կարող ենք հաստատ հանգիստ լինել: