▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևն այսօր ասել է, որ 2018-ին ՀՀ նոր կառավարությունից հավաստիացումներ է ստացել, որ տարածքները կվերադարձվեն». Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Կանցնեն տարիներ, և մենք կիմանանք նորանոր մանրամասներ, ինչպես իմանում ենք այսօր:

Ալիևն այսօր հայտարարել է, որ 2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ են ստացել, որ «տարածքները կվերադարձվեն»»:

Թարմացված․ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ Ալիևի երեկվա հայտարարությանը վերաբերող հարցին, ասել է. «Նույնիսկ լոկալ նշանակության գաղտնիք չի, էլ չասած տիեզերական, որ Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ: Չգիտեմ՝ որ փուլում, ով ինչ շահ է ունեցել այլ բան ասելու Հայաստանի հանրությանը, բայց բոլորն ակնհայտորեն հասկանում են, որ այդ բանակցությունները առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»,- նշել է Միրզոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее