▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևն ու Ռուհանին մի շարք փաստաթղթեր են ստորագրել

Թեհրանում այսօր՝ փետրվարի 23-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիի միջեւ հանդիպումից հետո նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջեւ փաստաթղթերի ստորագրության արարողություն:

Ինչպես հաղորդում է  APA-ն, ընդհանուր առմամբ ստորագրվել են 11 փաստաթղթեր:

Ադրբեջանի եւ Իրանի կառավարությունների միջեւ ստորագրվել են արտակարգ իրավիճակների վերացման եւ նախազգուշացման մասին համաձայնագիր, մաքսային հարցերում փոխադարձ վարչական օգնության մասին համաձայնագիր, անասնաբուժության եւ կենդանիների առողջության ոլորտում համաձայնագիր, էլեկտրաէներգիայի վաճառքի մասին շրջանակային համաձայնագիր, երկու երկրների միջեւ երկաթուղային ճանապարհների միացման մասին շրջանակային համաձայնագիր, Աստարա (Ադրբեջան) - Աստարա (Իրան) երկաթուղային կամրջի շինարարության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր և այլն:

Կոմերն անդրադարձել են նաև Սիրիայի հարցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее