Hraparak.am-ի տեղեկություններով, մոտ օրերս կրկին փոփոխություն է տեղի ունենալու ՀՀ դիվանագիտական կորպուսում. Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանն ավարտելու է իր աշխատանքն այս պաշտոնում: Նրան փոխարինելու է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալիկ Հարությունյանը, ով ժամանակին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության քարտուղար է աշխատել: Վիգեն Չիտեչյանի պաշտոնաթողության մասին վաղուց էին խոսում. նա արդեն 72 տարեկան է եւ զուտ տարիքի իմաստով կենսաթոշակի գնալու ժամանակն է, սակայն այս տեղը պահում էին Էդվարդ Նալբանդյանի համար, ով ժամանակին Ֆրանսիայում մեր դեսպանն է եղել եւ ԱԳ նախարարի պաշտոնից հեռանալու դեպքում, ասում են, նախընտրում է նույն երկիրը վերադառնալ: Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակվելու հույսեր ուներ նաեւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, ԱԳ նախարարի նախկին խորհրդական, բանաստեղծ Վահագն Աթաբեկյանը, սակայն նշանակվելու համար հզոր թիկունք եւ կապեր են պետք, ինչն այս դեպքում
բացակայում էր:
Մանրամասներն այստեղ: