▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալո, Տնտեսական մրցակցության հանձնաժողով, էս տանը չե՞ք

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ալո, Տնտեսական մրցակցության հանձնաժողով, էս տանը չե՞ք

Կորոնավիրուսային այս ռիթմի տակ, սահուն, աննշմար, ինչպես մութի թեւ, գնաճը Covid-19-ի արագությամբ տարածվում է գրեչկայից մինչեւ էկզոտիկ ավոկադո ու խիստ ազգային պոմիդոր-բիբար։

Նախօրեին Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահը մաժոր տրամադրությամբ հայտարարեց, որ գնաճ չկա ու все под контролем.

Քանի օր է սոցիալական ցանցերը ողողված են կորոնավիրուսային ժամանակներում ապրող մեր քաղաքացիների կատարած գնումների զարմացած կտրոններով։

Կոճապղպեղ, նույն ինքը՝ իմբիրը, կիլոգրամը 2900 դրամից մի քանի հարյուր տոկոս աճ է տվել, լիմոնը՝ մի 100 տոկոս աճ, հնդկաձավարը՝ լրջոտ աճ, պոմիդոր-բիբար դուետի մասին արդեն ասեցի։

Եւ քանի որ ցանկություն չկա հատ-հատ թվարկելու բանջարա-բոստանային, ձավարային ու սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության բոլոր կուլտուրաները, պարզապես կուզենայի իմանալ ո՞ւր է Տնտեսական մրցակցության հանձաժողովը։

Իմացողներին խնդրում եմ ինձ իրազեկել. չեկեր ունեմ փոխանցելու։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее