▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալրաղացի Լյովիկի ազգականն ազատ է արձակվել. իսկ Լյովիկի գտնվելու վայրը ԱԱԾ-ին դեռ հայտնի չէ

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լեւոն Սարգսյանի ազգական Սուրեն Ղազարյանը ազատ է արձակվել:

 

 

 

 

 

 

 

armtimes.com-ն  է գրում և նշում, որ վերջինս ամիսներ առաջ կալանավորվել էր ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ 2008թ. հոկտեմբերին իրականացված մահափորձի գործի շրջանակում:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր զրույցում ասաց, որ Սուրեն Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանավորումը, որի ժամկետը դատարանի 2018թ. հոկտեմբերի 26-ի որոշմամբ մեկ անգամ երկարացվել էր երկու ամիս ժամկետով: «Դեռեւս դեկտեմբերի 4-ին քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ Ս.Ղ.-ի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

Դատախազը նման որոշում է կայացրել՝ հաշվի առելով նախաքննության ընթացքում արդեն իսկ մեծածավալ քննչական եւ դատավարական գործողություններ կատարված լինելու հանգամանքը, կարեւորը՝ նաեւ նախաքննության ընթացքում մեղադրյալ Ս.Ղ.-ի կողմից դրսեւորած վարքագիծը: Ելնելով վերոնշյալից՝ դատախազը գտել է, որ այլեւս վերացել են խափանման միջոց կալանքի շարունակման հիմքերը եւ Ս.Ղ.-ի կողմից հետագա պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել ավելի մեղմ խափանման միջոցի կիրառմամբ»,- մանրամասնեց Աբրահամյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее